ՀՈՎՀԱՆՆԵՍ 17:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ինչ որ իմն է, բոլորը քոնն է, և ինչ որ քոնն է, իմն է, ու ես նրանց մեջ փառավորված եմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այն ամենը, ինչ իմն է, քոնն է, և ինչ որ քոնն է, իմն է. ու ես նրանցով փառավորված եմ։ |
Երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահացու չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի»։
որպեսզի ամենքը պատվեն Որդուն, ինչպես պատվում են Հորը։ Ով Որդուն չի պատվում, չի պատվում և Հորը՝ նրան ուղարկողին։
Եվ այս բանը հայտնի դարձավ Եփեսոսում բնակվող բոլոր հրեաներին ու հեթանոսներին։ Նրանց բոլորի մեջ ահ ընկավ, և փառավորվում էր Տեր Հիսուսի անունը։
Այնպիսի ակնկալիք ու հույս ունեմ, որ ամոթով չեմ մնալու։ Ավելին, կատարյալ վստահությամբ, ինչպես միշտ, նաև այժմ մեծարվելու է Քրիստոսն իմ մարմնի մեջ՝ թե՛ իմ ապրելով և թե՛ մեռնելով։
երբ գա փառավորվելու իր սրբերի մեջ և հիացմունքի արժանի բոլոր հավատացյալների մեջ։ Եվ այդ օրը մեր վկայությունը կհաստատվի ձեր մասին։
որպեսզի փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը ձեզնով, և դուք՝ նրանով՝ մեր Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի շնորհի համաձայն։
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։