ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն այս բաները ձեզ ասացի, որպեսզի երբ նրանց համար ժամանակը գա այս բաներն անելու, հիշեք, որ ես ասել եմ ձեզ։ Այս բաներն սկզբից չասացի ձեզ, քանի որ ձեզ հետ էի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց այս բաները ձեզ ասացի, որպեսզի երբ սրանց կատարվելու ժամանակը գա, հիշեք, որ ես այդ ասել եմ ձեզ։ Այս բաներն սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի։ |
Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե կարելի է հարսանիք հրավիրվածներին սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց օրեր կգան, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա իրենք էլ ծոմ կպահեն։
Հիսուսը նրանց պատասխանեց. «Մի՞թե հարսանիք հրավիրվածներին կարելի է ծոմ պահել, քանի դեռ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան նրանց հետ է, չի կարելի ծոմ պահել։
իմանալով, որ շուտով մերկանալու եմ այս մարմնից, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն ինձ հայտնեց։