Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Բայց այս բաները ձեզ ասացի, որպեսզի երբ սրանց կատարվելու ժամանակը գա, հիշեք, որ ես այդ ասել եմ ձեզ։ Այս բաներն սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Սակայն այս բաները ձեզ ասացի, որպեսզի երբ նրանց համար ժամանակը գա այս բաներն անելու, հիշեք, որ ես ասել եմ ձեզ։ Այս բաներն սկզբից չասացի ձեզ, քանի որ ձեզ հետ էի»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:4
15 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ձեզ հիմա՛ ասացի՝ նախքան լինելը, որպեսզի երբ լինի, հավատաք։


Բայց դուք զգո՛ւյշ եղեք. ահա նախապես ձեզ ամեն ինչ ասացի։


ես ձեզ այդ ասում եմ այժմվանից՝ մինչև դրա լինելը, որպեսզի երբ լինի, հավատաք, որ ես եմ։


Եվ Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե փեսայի բարեկամները կարող են սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց կգան օրեր, երբ փեսան նրանց միջից կվերցվի, ու այն ժամանակ նրանք ևս ծոմ կպահեն։


Եվ Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե փեսայի բարեկամները ծոմ պիտի պահեն, քանի դեռ նա իրենց հետ է. ինչքան ժամանակ որ փեսան նրանց հետ է, ծոմ չպիտի պահեն։


Ահա նախապես ձեզ ասացի։


Գիտեմ, որ շուտով հեռանալու եմ կյանքից, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը հայտնեց ինձ։


Ես նրան ցույց կտամ, թե որքա՛ն պետք է չարչարվի իմ անվան համար»։


Երբ գնաք, քարոզե՛ք ու ասե՛ք, որ երկնքի արքայությունը մոտեցել է։


ինչպես ականատեսներն ու Խոսքին սպասավոր եղողներն էին սկզբից ավանդել մեզ,


Չե՞ք հիշում, որ երբ դեռ ձեզ մոտ էի, այս բաներն ասում էի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ