Նրանք այս խոսքը պահում էին իրենց մտքում և հարցնում էին միմյանց, թե ի՛նչ է մեռելներից հարություն առնելը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աշակերտներից ոմանք միմյանց ասում էին. «Ի՞նչ է ասում մեզ, թե՝ “Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի”, և դարձյալ, թե՝ “Մի քիչ ևս, և ինձ կտեսնեք” և թե՝ “Ես գնում եմ իմ Հոր մոտ”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա աշակերտներից ոմանք միմյանց ասում էին. «Այս ի՞նչ է մեզ ասում. "Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, ու դարձյալ մի քիչ, և ինձ կտեսնեք" և թե՝ "Ես Հոր մոտ եմ գնում"»։ |
Նրանք այս խոսքը պահում էին իրենց մտքում և հարցնում էին միմյանց, թե ի՛նչ է մեռելներից հարություն առնելը։
Առաքյալներն այս բոլորից ոչինչ չհասկացան, այլ խոսքը նրանցից ծածկված էր, և ասվածները չէին ըմբռնում։
Սակայն նրանք չէին ըմբռնում այս խոսքը, և դա ծածկված էր նրանցից, որ չիմանան. և վախենում էին այդ խոսքի մասին հարցնել նրան։
Եվ նրա աշակերտներն սկզբում այս չհասկացան, բայց երբ Հիսուսը փառավորվեց, այն ժամանակ հիշեցին, որ այդ նրա մասին էր գրված, և իրենք այդ էին արել նրան։
Հուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տե՛ր, ինչպե՞ս եղավ, որ քեզ պիտի հայտնես մեզ և ոչ թե աշխարհին»։
Թովմասը նրան ասաց. «Տե՛ր, եթե չգիտենք՝ ո՛ւր ես գնում, ուրեմն ինչպե՞ս կարող ենք իմանալ ճանապարհը»։
«Մի քիչ էլ, և ինձ այլևս չեք տեսնի. ապա մի քիչ ևս, և ինձ նորից կտեսնեք. որովհետև ես Հոր մոտ եմ գնում»։
Հիսուսը հասկացավ, որ ուզում են իրեն հարց տալ, ու նրանց ասաց. «Դրա՞ համար էիք միմյանց հարցնում, որ ասացի, թե՝ մի փոքր ժամանակ էլ, և ինձ չեք տեսնի. և դարձյալ՝ մի քիչ ևս, ու կտեսնեք ինձ։
«Բայց այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մոտ, և ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում՝ “Ո՞ւր ես գնում”։