ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե իմ մեջ մնաք, և իմ խոսքերն էլ՝ ձեր մեջ, ինչ որ կամենաք, խնդրե՛ք Աստծուց, և ձեզ կտրվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի։ |
Մարմնիս համար բժշկություն չկա քո բարկության պատճառով։ Ոսկորներս խաղաղություն չունեն իմ մեղքերի պատճառով։
որոնք ուսուցանում էին ինձ և ասում. «Մեր խոսքը թող հաստատվի քո սրտում, պահի՛ր մեր պատվիրանները և ապրի՛ր,
Այն ժամանակ այգաբացի պես կծավալվի քո լույսը, և արագորեն կհասնի քո ապաքինումը, քո առջևից կընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը կպատի քեզ։
քո խոսքերն արհամարհողներից։ Մեռցրո՛ւ նրանց, և քո խոսքն ինձ ուրախություն և իմ սրտի համար ցնծություն կլինի, քանզի քո անունն ինձ վրա է դրված, ո՛վ Տեր, Ամենակալ Աստված։
Ոչ թե դուք ընտրեցիք ինձ, այլ ես ընտրեցի ձեզ և կարգեցի ձեզ, որ դուք գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ էլ որ իմ անունով Հորից խնդրեք, տա ձեզ։
Եվ այն օրն ինձ ոչինչ չպիտի հարցնեք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ինչ իմ անունով խնդրեք Հորից, պիտի տա ձեզ։
Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։
Գիտեմ, որ Աբրահամի սերնդից եք, բայց ուզում եք ինձ սպանել, որովհետև իմ խոսքը տեղ չունի ձեր մեջ։
Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։
Պատանինե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք Հորը։ Հայրե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք նրան, որ ի սկզբանե էր։ Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ուժեղ եք, և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին։
Իսկ այն օծումը, որը դուք ընդունեցիք նրանից, բնակվում է ձեր մեջ, և կարիք չկա, որ մեկը ուսուցանի ձեզ։ Այլ եղե՛ք այնպես, ինչպես որ նրա օծումն է ուսուցանում ձեզ ամեն ինչի մասին, որ ճշմարիտ է և ոչ սուտ։ Եվ ինչպես ուսուցանեց ձեզ, մնացե՛ք նրա մեջ։
և ինչ էլ հայցենք, կստանանք նրանից, որովհետև պահում ենք նրա պատվիրանները և նրան հաճելի բաներ անում։
Եվ այս է այն վստահությունը, որ մենք ունենք նրա հանդեպ. այն, որ ինչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կլսի.