Հիսուսը պատասխանեց. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմ ու կտամ նրան»։ Եվ թաթախելով պատառը՝ տվեց Իսկարիովտացի Հուդային։
Հիսուսը պատասխանեց. «Նա է, ում համար հացը կթրջեմ ու կտամ նրան»։ Արդ նա հացը թրջեց ու տվեց Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացուն։
Սիմոն Կանանացի և Հուդա Իսկարիովտացի, որն էլ մատնեց նրան։
Այդ ժամանակ տասներկուսից մեկը, որ Հուդա Իսկարիովտացի էր կոչվում, գնաց քահանայապետների մոտ
Նա պատասխանեց և ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու։
Բայց ահավասիկ իմ մատնիչի ձեռքն ինձ հետ այս սեղանի վրա է։
Իսկ նա, պատառը վերցնելով, իսկույն դուրս ելավ։ Եվ գիշեր էր...