30 Իսկ նա, պատառը վերցնելով, իսկույն դուրս ելավ։ Եվ գիշեր էր...
30 Իսկ նա, երբ հացը վերցրեց, իսկույն դուրս գնաց։ Գիշեր էր։
Նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արյուն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է ու թշվառություն։
Նրանց ոտքերն արագաշարժ են արյուն թափելու համար։
չէ՞ որ միշտ ձեզ հետ էի տաճարում, և դուք ինձ վրա ձեռք չբարձրացրիք. սակայն ա՛յս է ձեր ժամը և խավարի իշխանության զորությունը»։
Հեռացի՛ր նրանցից և խորշի՛ր այնտեղից, քանզի չեն ննջում, եթե չարիք չեն գործում։ Նրանց քունը փախել է, և չեն ննջում,
Հիսուսը պատասխանեց. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմ ու կտամ նրան»։ Եվ թաթախելով պատառը՝ տվեց Իսկարիովտացի Հուդային։