ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:46 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես որպես լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, որ հավատում է ինձ, խավարում չմնա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես իբրև լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, ով ինձ հավատում է, խավարի մեջ չմնա։ |
Լեռներն ու բլուրները պիտի հարթեցնեմ և նրանց ամբողջ խոտը չորացնեմ, գետերը պիտի վերածեմ կղզիների և ճահճուտները ցամաքեցնեմ։
Այն ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստում, մեծ լույս տեսավ, և լույս ծագեց նրանց համար, որ ապրում էին ստվերով պարուրված մահվան աշխարհում» (Ես. 8.23բ–9.1)։
Եվ հենց այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին.
Հիսուսը կրկին խոսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը»։
Հիսուսն ասաց. «Դատաստանի համար եկա այս աշխարհը, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, իսկ ովքեր տեսնում են, կուրանան»։
որպեսզի բացես նրանց աչքերը, նրանց խավարից դեպի լույս դարձնես և սատանայի իշխանությունից՝ դեպի Աստված, որպեսզի նրանք մեղքերի թողություն ստանան և սրբերի հետ՝ ժառանգության բաժին՝ իմ հանդեպ ունեցած հավատով”։
Դրա համար ասվում է. «Արթնացի՛ր դու, որ քնած ես, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը կլուսավորի քեզ»։