Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հա՛յր, փառավորի՛ր քո որդուն»։ Երկնքից մի ձայն եկավ. «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հա՛յր, փառավորի՛ր քո անունը»։ Այդժամ երկնքից ձայն եկավ. «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ»։ |
Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։
Մինչ նա խոսում էր, ահա լուսավոր մի ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն ելավ և ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը, դրա՛ն լսեք»։
Հիսուսը նորից՝ երկրորդ անգամ գնաց, աղոթքի կանգնեց և ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ, որ այս բաժակն ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ. թող քո կամքը լինի»։
Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։
Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ստացար իմ բարեհաճությունը»։
Ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է. այս բաժակը հեռացրո՛ւ ինձնից, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում»։
Մի ամպ հովանի եղավ նրանց. ամպից մի ձայն ելավ, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեք»։
և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով՝ որպես աղավնի, իջավ նրա վրա, և երկնքից ձայն եկավ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ստացար իմ բարեհաճությունը»։
Երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահացու չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի»։
Հիսուսը Պետրոսին ասաց. «Սուրդ պատյանի մե՛ջ դիր. մի՞թե չպիտի խմեմ բաժակը, որ Հայրը տվեց ինձ»։
Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է և ո՛չ էլ իր հոր ու մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն։
որպեսզի գալիք բոլոր ժամանակներում ցույց տա իր շնորհի անչափելի առատությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած իր բարությամբ։
որպեսզի այժմ եկեղեցու միջոցով Աստծու բազմապատիկ իմաստությունը հայտնվի երկնքի մեջ գտնվող իշխանություններին ու պետություններին,
քանի որ Հայր Աստծուց ստացավ փառք և պատիվ, երբ մեծավայելուչ փառքից եկավ այս ձայնը. «Դա է իմ սիրելի որդին, որին տվեցի իմ ամբողջ բարեհաճությունը»։