ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Բեթանիան Երուսաղեմի մոտ էր շուրջ երեք կիլոմետր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բեթանիան Երուսաղեմին շուրջ տասնհինգ ասպարեզ էր մոտ։ |
Եվ ահա նույն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունն Էմմավուս էր, և որը Երուսաղեմից հեռու էր վաթսուն ասպարեզով։
Շուրջ քսանհինգ կամ երեսուն ասպարեզ թիավարելուց հետո տեսան ծովի վրայով քայլող Հիսուսին, որ մոտեցել էր նավակին, և սաստիկ վախեցան։
Եվ հնձանը կոխոտվեց քաղաքից դուրս, և հնձանից արյունը հոսում ու բարձրանում էր մինչև ձիու սանձերը. նրա երկարությունը մոտ հազար վեց հարյուր ասպարեզ էր։
Քաղաքը քառակուսի էր. նրա երկարությունն հավասար էր լայնությանը։ Եվ նա չափեց նրա երկարությունը՝ տասներկու հազար ասպարեզ, նույն չափն ունեին նաև նրա լայնությունն ու բարձրությունը։