Գեեզին նրանցից առաջ անցավ և ցուպը դրեց երեխայի երեսին, սակայն երեխան ո՛չ խոսում էր, ո՛չ լսում։ Նա վերադարձավ Եղիսեեի մոտ ու ասաց. «Երեխան վեր չի կենում»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս ամենն ասելուց հետո ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ նրան արթնացնելու»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս ասելուց հետո նրանց ասաց. «Մեր բարեկամը՝ Ղազարոսը, ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»։ |
Գեեզին նրանցից առաջ անցավ և ցուպը դրեց երեխայի երեսին, սակայն երեխան ո՛չ խոսում էր, ո՛չ լսում։ Նա վերադարձավ Եղիսեեի մոտ ու ասաց. «Երեխան վեր չի կենում»։
Չէ՞ որ դու ես, Տե՜ր, որ Իսրայելի քո ժողովրդի առաջ ոչնչացրիր այս երկրի բնակիչներին և երկիրը հավիտյան տվեցիր քո սիրելի Աբրահամի հետնորդներին։
Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմ հանդիման, ինչպես մեկը կխոսեր իր բարեկամի հետ, և ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի։ Բայց նրա սպասավոր Հեսուն՝ Նավեի որդին, խորանից չէր հեռանում։
Բայց դու, ո՛վ իմ ծառա Իսրայել, ո՛վ Հակոբ, որին ընտրեցի, ո՛վ դու Աբրահամի զավակ, որին սիրեցի,
ասաց նրանց. «Մի կո՛ղմ քաշվեք, որովհետև այդ աղջիկը մեռած չէ, այլ ննջում է»։ Եվ ծիծաղում էին նրա ասածների վրա։
Մտնելով ներս՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք իրար անցել ու լաց լինում. երեխան մեռած չէ, այլ ննջում է»։
Բայց Հիսուսը նրա մահվան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպես թվաց, թե նա քնով ննջելու մասին է խոսում։
Նրա քույրերը Հիսուսի մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Տե՛ր, ահավասիկ նա, ում սիրում էիր, հիվանդացել է»։
Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է փեսայի ձայնի համար։ Արդ, այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է։
Ապա ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, սա նրանց իբրև մեղք մի՛ համարիր»։ Եվ այս ասելուց հետո հոգին ավանդեց։
Սթափվե՛ք արդարությամբ և մի՛ մեղանչեք, որովհետև ոմանք Աստծու գիտությունը չունեն. սա ասում եմ ձեր ամոթի համար։
Ահա ձեզ մի խորհուրդ եմ հայտնում. ոչ բոլորս ենք ննջեցյալ դառնալու, բայց բոլորս նորոգվելու ենք,
Դրա համար ասվում է. «Արթնացի՛ր դու, որ քնած ես, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը կլուսավորի քեզ»։
Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու պիտի ննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանա՝ հետևելով օտար աստվածներին այն երկրի, ուր պիտի մտնի։ Եվ պիտի լքեն ինձ ու խախտեն իմ ուխտը, որ կնքեցի նրանց հետ։
Եվ կատարվեց գրվածը, որն ասում է. «Աբրահամը հավատաց Աստծուն, և դա նրան արդարություն համարվեց» (Ծնն. 15.6), և նա Աստծուն բարեկամ կոչվեց։