Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ղազարոս անունով մի հիվանդ կար Բեթանիայից՝ Մարիամի և նրա քույր Մարթայի գյուղից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ղազարոս անունով մի հիվանդ կար Բեթանիայից՝ Մարիամի ու նրա քույր Մարթայի գյուղից։

Տես գլուխը



ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:1
15 Խաչաձեւ Հղումներ  

Որոշ ժամանակ անց Հովսեփին հայտնեցին. «Քո հայրը՝ Հակոբը, հիվանդ է»։ Հովսեփը, վերցնելով իր երկու որդիներին՝ Մանասեին ու Եփրեմին, եկավ Հակոբի մոտ։


Եվ նրանց թողնելով՝ քաղաքից դուրս ելավ՝ դեպի Բեթանիա, և այնտեղ գիշերեց։


Երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթփագեին և Բեթանիային՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց


Այս ամենն ասելուց հետո ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ նրան արթնացնելու»։


Եվ Բեթանիան Երուսաղեմի մոտ էր շուրջ երեք կիլոմետր։


Հրեաներից շատերը եկել էին Մարթայի և Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեին իրենց եղբոր մահվան համար։


Նրա քույրերը Հիսուսի մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Տե՛ր, ահավասիկ նա, ում սիրում էիր, հիվանդացել է»։


Իսկ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր, որ Ղազարոսին հենց գերեզմանից կանչեց ու նրան մեռելներից հարություն տվեց։


Երբ հրեաներից շատերն իմացան, որ նա այնտեղ է, եկան. ոչ միայն Հիսուսի պատճառով, այլ որպեսզի տեսնեն նաև Ղազարոսին, որին մեռելներից հարություն էր տվել։


Այնպես եղավ, որ այդ օրերին նա հիվանդացավ ու մեռավ. նրան լողացրին և դրեցին վերնատանը։