ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թե ի՛նչ էր նա իրենց ասում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը նրանց այս առակն ասաց, բայց նրանք չէին հասկանում, թե ինչի՛ համար էր նա այդ ասում իրենց։ |
Իրենց հոգով լիրբ եղան շների նման, որ անկուշտ են, չար են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը. ամենքն իրենց ճանապարհներով գնացին։
Եվ առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խոսում, բայց իր աշակերտներին առանձին ամեն ինչ բացատրում էր։
«Այս բաներն առակներով ասացի ձեզ. պիտի գա ժամանակ, երբ այլևս առակներով չպիտի խոսեմ ձեզ հետ, այլ Հոր մասին հայտնապես պիտի պատմեմ ձեզ։
Բայց հրեաներն իրար հետ բուռն կերպով վիճում էին և ասում. «Սա ինչպե՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»։
Ի՞նչ է այն խոսքը, որ նա ասաց՝ “Կփնտրեք ինձ և չեք գտնի, և ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ”»։
Ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգունն է, որովհետև դա հիմարություն է իր համար, և չի կարող հասկանալ, որ այն հոգևոր կերպով է քննվում։
Նրանց հարմար է գալիս այն ճշմարիտ առածը, թե՝ «Շունն իր փսխածին է վերադառնում» (Առկ. 26.11), կամ՝ «Լվացված խոզի աչքը միշտ տիղմի մեջ է»։
Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և մեզ խելք տվեց, որ ճանաչենք Ճշմարիտը, և մենք Ճշմարիտի՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետև նա՛ է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։