ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս. իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն վերցնելու. այս պատվերն իմ Հորից ստացա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ինձանից ոչ ոք չի վերցնում, այլ ես ինքս եմ այն տալիս. ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն վերցնելու. ես այս պատվերն իմ Հորից եմ ստացել»։ |
Այն բանի համար է իմ Հայրը սիրում ինձ, որ ես իմ կյանքն եմ տալիս, որպեսզի վերստին այն վերցնեմ։
Իսկ որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, այնպես եմ անում, ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացեք գնանք այստեղից»։
Եթե իմ պատվիրանները պահեք, հաստատուն կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և շարունակում եմ մնալ նրա սիրո մեջ։
Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ. դրա համար էլ ինձ քո ձեռքը մատնողն ավելի մեծ մեղք գործեց»։
Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ դատում եմ, ինչպես լսում եմ, և իմ դատաստանն արդար է, որովհետև ոչ թե իմ կամքն եմ փնտրում, այլ նրա կամքը, ով ինձ ուղարկեց»։
ում Աստված հարություն տվեց՝ քանդելով մահվան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահն իշխեր նրա վրա։
սպանեցիք կյանքի Առաջնորդին, որին Աստված մեռելներից հարություն տվեց. և այդ բանին մենք իսկ վկա ենք։
որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։
Բայց տեսնում ենք փառքով և պատվով պսակված Հիսուսին, որ հրեշտակներից մի փոքր ցածր էր դասվել մահվան չարչարանքները հանձն առնելու պատճառով, որպեսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի.