Հիսուսը պատասխան տվեց և ասաց. «Ուրիշ տեղ չուղարկվեցի, եթե ոչ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ |
Հիսուսը պատասխան տվեց և ասաց. «Ուրիշ տեղ չուղարկվեցի, եթե ոչ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։
Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. “Մենք չենք կամենում, որ դա մեզ վրա թագավորի”։
Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու, նրանց, ովքեր իր անվանը կհավատան։
Նա՝ երկնքից եկողը, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։
Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր և ձեր մեջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձե՛զ ուղարկվեց փրկության այս խոսքը։
Իսկ Պողոսն ու Բառնաբասը համարձակ կերպով ասում էին. «Նախ ձեզ պետք է Աստծու խոսքը խոսեինք, բայց քանի որ դուք այն մերժում եք և ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքի, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները։
Սակայն ասեմ, որ Քրիստոսը թլփատվածների սպասավոր դարձավ Աստծու ճշմարտության համար, որպեսզի նախահայրերին տրված խոստումը հաստատի։
նրանցն են նահապետները, ըստ մարմնի նրանցից է նաև Քրիստոսը, որ բոլորից վեր, հավիտյանս օրհնյալ Աստված է։ Ամեն։
Իսկ երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որ ծնվեց կնոջից և մտավ Օրենքի տակ՝