ՀՈՎԵԼ 2:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ կլինի, որ ամեն ոք, ով կանչի Տիրոջ անունը, կապրի, քանի որ Սիոն լեռան վրա և Երուսաղեմում կլինի փրկվածը, ինչպես որ ասաց Տերը, և ավետարանվածը, որոնց Տերը կկանչի իր մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի, որովհետև Սիոն լեռան վրա և Երուսաղեմում Տիրոջ ասածի պես ազատում կլինի նաև այն մնացորդների մեջ, որոնց Տերը պիտի կանչի։ |
Եվ եթե Իսրայելի ժողովուրդը ծովի ավազի չափ էլ լինի, նրանից սակավաթիվ մնացորդ է մնալու։ Կործանումը վճռված է և պիտի կատարվի արդարությամբ,
Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։
Այն ժամանակ մի անցուղի պիտի բացվի Ասորեստանում պահպանված իմ ժողովրդի համար, ինչպես այն ճանապարհը, երբ իսրայելացիները հեռանում էին եգիպտացիների երկրից։
Կգա այն օրը, երբ Աստված իր խորհրդով ու փառքով կճառագի երկրի վրա՝ բարձրացնելու և փառավորելու Իսրայելի մնացորդներին։
մոտեցրի իմ արդարությունը, և այն այլևս չի հեռանա, իմ ճշմարտությունն ու փրկությունը չեմ ուշացնի. ես Սիոնում փրկություն տվեցի Իսրայելին՝ որպես փառավորություն»։
Այսպես է ասում Տերը. «Ցնծացե՛ք Հակոբի համար, ուրա՛խ եղեք և կանչե՛ք ազգերի մեջ գլխավորներին, իմա՛ց տվեք, օրհնեցե՛ք ու ասե՛ք. “Տերը փրկեց իր ժողովրդին՝ Իսրայելի մնացորդներին”։
«Կանչի՛ր ինձ, և ես պատասխան կտամ քեզ, կպատմեմ քեզ մեծամեծ ու զորավոր բաների մասին, որ դու չգիտես»։
Ահա Տիրոջ աչքերը մեղավորներիդ թագավորության դեմ են. «Կվերացնեմ դա երկրի երեսից, սակայն իսպառ չեմ ջնջի Հակոբի տունը»,- ասում է Տերը։
«Բայց Սիոն լեռան վրա կլինի փրկությունը, և սրբարանը կլինի, և Հակոբի տունը կժառանգեն նրա ժառանգորդները։
Եվ կելնեն փրկվածները Սիոն լեռից՝ վրեժ լուծելու Եսավի լեռից. և Տիրոջն է լինելու արքայությունը»։
Եվ կկանգնի, կտեսնի և կհովվի իր հոտը Տիրոջ զորությամբ, և կհաստատվեն Տիրոջ՝ իրենց Աստծու անվան փառքի մեջ, քանի որ այժմ մեծարվելու են մինչև երկրի ծայրերը,
Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։
Ես այլ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է այստեղ բերեմ, և իմ ձայնը պիտի լսեն, ու պիտի լինեն մեկ հոտ և մեկ հովիվ։
Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետև փրկությունը հրեաներից է։
որպեսզի Տիրոջը փնտրեն մնացած մարդիկ, ինչպես և բոլոր հեթանոսները, որոնց վրա դրված է իմ անունը,- և ասում է Տերը, նա, որ անում է այս ամենը” (Ամս. 9.11-12)։
Քանզի խոստումը ձեզ, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար է, որոնց կանչելու է Տերը՝ մեր Աստվածը»։
և ապա ամբողջ Իսրայելը կփրկվի, ինչպես որ գրված է. «Սիոնից պիտի գա Փրկիչը և Հակոբի սերնդից պիտի հեռացնի ամբարշտությունները։
Ուրեմն ի՞նչ. ինչ որ Իսրայելը փնտրում էր, դրան չհասավ, բայց ընտրված մասը հասավ, իսկ մնացածը կուրացան,
Եսային աղաղակում է Իսրայելի մասին. «Եթե Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի չափ էլ լինի, փոքր մնացորդ պիտի մնա,
Կորնթոսում գտնվող Աստծու եկեղեցուն, նրանց, ովքեր Քրիստոս Հիսուսով ընծայված են՝ կոչված սուրբ լինելու, բոլոր նրանց հետ, ովքեր ամեն տեղ պաշտում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ նրանց և մեր Տիրոջը,
Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին, հրեշտակների բյուրավոր բանակներին,