Արքան ասաց Աբդիուին. «Ե՛կ շրջենք այս երկրում, փնտրենք ու գտնենք բոլոր աղբյուրներն ու հեղեղատները, թերևս խոտ գտնենք ու կերակրենք ձիերին ու ջորիներին, որպեսզի անասունները չսատկեն»։
ՀՈՎԵԼ 1:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ի՞նչ ամբարեմ նրանց մեջ։ Լացեցին նախիրների հոտերը, որովհետև նրանք արոտավայր չունեին, և ոչխարների հոտերը սատկեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչպե՜ս են հեծեծում անասունները, մոլորվել են արջառների հոտերը, որովհետև արոտ չկա նրանց համար, ոչխարների հոտերը ևս տառապում են։ |
Արքան ասաց Աբդիուին. «Ե՛կ շրջենք այս երկրում, փնտրենք ու գտնենք բոլոր աղբյուրներն ու հեղեղատները, թերևս խոտ գտնենք ու կերակրենք ձիերին ու ջորիներին, որպեսզի անասունները չսատկեն»։
Սողոմոն արքան ու նրա մոտ հավաքված Իսրայելի ողջ ժողովուրդը գնում էին տապանակի առջևից և անթիվ-անհամար արջառ ու ոչխար էին զոհաբերում։
Երկիրը մինչև ե՞րբ պետք է սուգ պահի, ու ամբողջ վայրի խոտը չորանա։ Անասուն ու թռչուն կոտորվեցին երկրի բնակիչների չարությունների պատճառով, որովհետև ասացին. «Աստված չի տեսնի մեր ընթացքը»։
Դրա համար երկիրը կսգա և կնվաղի իր բոլոր բնակիչների, անապատի գազանների, գետնի սողունների և երկնքի թռչունների հետ, կպակասեն նաև ծովի ձկները։
Վայրի երեն քեզ նայեց, քանի որ ցամաքեցին ջրերի վտակները, և հուրը կերավ անապատի գեղեցկությունը։
«Տերը Սիոնից խոսեց և Երուսաղեմից հնչեցրեց իր ձայնը. սուգ արեցին հոտերի արոտավայրերը, և չորացան Կարմելոսի բարձունքները»։
Թեև թզենին չի տա իր պտուղը, և որթատունկը ծնունդ չի ունենա, ձիթենու բերքը կխաբի, և դաշտերը կերակուր չեն տա, հոտերը կպակասեն արոտավայրից, և մսուրների մեջ եզներ չեն լինի,
Որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև այժմ հեծեծում է և երկունքի ցավերի մեջ է։