Դավիթը բարձրանում էր Ձիթենյաց զառիվերով, բարձրանում էր ու լալիս։ Նա ծածկել էր գլուխը, բոկոտն էր գնում, և ամբողջ ժողովուրդը նրա հետ էր՝ գլուխները շորով ծածկած։ Բոլորը լաց լինելով բարձրանում էին։
ՀՈԲ 9:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ մատնվում են ամբարիշտի ձեռքը։ Նա փակել է դատավորների աչքերը. եթե նա չէ այդ անողը, ապա ո՞վ է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկիրը չարագործի ձեռքն է հանձնվել. նրա դատավորների երեսը նա ծածկում է։ Եթե ոչ, ապա այդ անողն ո՞վ է։ |
Դավիթը բարձրանում էր Ձիթենյաց զառիվերով, բարձրանում էր ու լալիս։ Նա ծածկել էր գլուխը, բոկոտն էր գնում, և ամբողջ ժողովուրդը նրա հետ էր՝ գլուխները շորով ծածկած։ Բոլորը լաց լինելով բարձրանում էին։
Բարվո՞ք է քեզ թվում անիրավված լինելս. մերժել ես քո ձեռքի գործերը, ու նայել ամբարիշտների խորհրդին։
Մարդիկ զրկվեցին քաղաքից, տնից. հոգիները մանուկների խիստ հեծեծեցին, և նա ինչո՞ւ չի այցելում սրանց։
Բարաքիելի որդի Եղիուս Բուզացին՝ ավսիտացիների աշխարհից, Հռամի արյունակիցներից. սաստիկ զայրացավ Հոբի վրա, քանի որ նա իրեն արդար էր ցույց տալիս Տիրոջ առաջ։
Ես դարձա ու տեսա այն բոլոր զրկանքները, որ լինում են արեգակի ներքո. ահա զրկվածներն արցունքների մեջ, և ոչ ոք չկար, որ մխիթարեր նրանց, և ուժը նրանց զրկողների ձեռքին էր։
Երկրագործությունը դադարեց, որովհետև հողն առանց անձրևի մնաց. մշակներն ամոթահար եղան, ծածկեցին իրենց գլուխները։
Դուք, որ բարկացնում եք Աստծուն ձեր խոսքերով և ասում՝ «Ինչո՞վ բարկացրինք նրան». երբ ասում էիք, թե՝ «Ամեն ոք, ով չարն է գործում, բարի է համարվում Տիրոջ առաջ, և հենց այդ հավանեց նա. ո՞ւր է արդարության Աստվածը»։