ՀՈԲ 9:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե աղաղակեմ իրեն, ու լսի, կարո՞ղ եմ հավատալ, որ լսել է ինձ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե ես կանչեի, ու նա պատասխաներ. չեմ հավատա, որ նա իմ ձայնը կլսի։ |
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Եթե Տերը չի կառուցում տունը, Իզուր են հոգնում այն շինողները։ Եթե Տերը չի պահում քաղաքը, Իզուր են տքնում նրա պահապանները։
Եվ ասես փեսա լինի, որ ելնում է առագաստից։ Ցնծում է նա որպես մարզիկ, Որ վազում է իր ճանապարհով։
Մովսեսն այսպես խոսեց Իսրայելի որդիների հետ, բայց նրանք չլսեցին նրան կարճամտության և տաժանելի աշխատանքի պատճառով։
Եվ մինչ ուրախությունից չէին հավատում և զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունե՞ք»։
Գեդեոնը նրան ասաց. «Ներողություն, Տե՛ր իմ, բայց եթե Տերը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր չարիքները եկան մեզ վրա, ո՞ւր են նրա բոլոր զարմանահրաշ գործերը, որ պատմեցին մեզ մեր հայրերը՝ ասելով. “Չէ՞ որ Տերը մեզ հանեց Եգիպտոսից”, և հիմա ինչո՞ւ է նա մեզ լքել ու մադիանացիների ձեռքը մատնել»։