Ու Տերը ճոխացրեց Հոբին, և երբ նա աղոթեց իր բարեկամների համար, Տերը թողություն շնորհեց նրանց մեղքերին։ Տերը կրկնակի ավելի շատ տվեց, քան այն հարստությունը, որ առաջ Հոբն ուներ։
ՀՈԲ 8:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո առաջինները քիչ կլինեն, քո վերջինները՝ անբավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո սկիզբը թեկուզ համեստ լինի, քո ապագան բարգավաճ կլինի։ |
Ու Տերը ճոխացրեց Հոբին, և երբ նա աղոթեց իր բարեկամների համար, Տերը թողություն շնորհեց նրանց մեղքերին։ Տերը կրկնակի ավելի շատ տվեց, քան այն հարստությունը, որ առաջ Հոբն ուներ։
Արդարների ճանապարհները ծագող լույսի են նման, որ առաջնորդում են և լուսավորում, մինչև օրը լուսավոր դառնա։
կլինի մի օր, և այդ օրը հայտնի է Տիրոջը. ո՛չ ցերեկ կլինի, ո՛չ էլ գիշեր, բայց երեկոյան լույս կլինի։
Քանի որ ո՞վ է, որ արհամարհեց փոքր օրերը. և կուրախանա, ու կտեսնեն անագե վեմը Զորաբաբելի ձեռքին. սրանք են այն յոթ աչքերը, որ նայում են ողջ երկրին»։
Նա անապատում կերակրեց քեզ մանանայով, որը անծանոթ էր քո հայրերին, որպեսզի քեզ չարչարի ու փորձի, և վերջում բարություն անի քեզ։
Որովհետև եթե մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին ճանաչելու շնորհիվ աշխարհի պղծություններից փախչելուց հետո դարձյալ նույն բաներով գայթակղվեն ու դրա մեջ հարատևեն, նրանց վախճանը նախկինից ավելի վատ կլինի.