ՀՈԲ 6:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուսուցե՛ք ինձ, և ես կլռեմ։ Իսկ եթե մոլորված եմ, ինձ խելքի՛ բերեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դուք ինձ սովորեցրե՛ք, ու ես կլռեմ և ինչում որ սխալվել եմ, ինձ հասկացրե՛ք։ |
Սխալներս, որ ես չեմ տեսնում, ցո՛ւյց տուր ինձ, իսկ եթե անօրենություն եմ արել, այլևս չեմ անի»։
Իմաստունին ասա՛ պատճառը, և նա ավելի իմաստուն կդառնա, տեղեկացրո՛ւ արդարին, և նա կավելացնի ընկալումը։
Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագաշարժ լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.
քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։