Քո սերունդներին պիտի բազմացնեմ երկրի ավազի չափ. եթե որևէ մեկն ի վիճակի լինի հաշվելու երկրի ավազը, ապա քո սերունդներն էլ կհաշվվեն։
ՀՈԲ 5:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմանալու ես, որ բազում են քո սերունդները, և քո որդիները դաշտի խոտի պես են լինելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ կիմանաս, որ քո զավակները շատ պիտի լինեն, ու քո սերունդը՝ երկրի խոտերի պես։ |
Քո սերունդներին պիտի բազմացնեմ երկրի ավազի չափ. եթե որևէ մեկն ի վիճակի լինի հաշվելու երկրի ավազը, ապա քո սերունդներն էլ կհաշվվեն։
Ապա նրան դուրս հանեց ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես դրանք հաշվել», ապա ավելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»։
Քո սերունդը ավազի չափ կլիներ, և քո որովայնից ծնվածները՝ երկրի հողի չափ։ Սակայն դու այժմ չես ոչնչանալու, և քո անունը չի կորչելու իմ առաջ»։
Իմ հայացքը ձեզ վրա կլինի, կաճեցնեմ ու կբազմացնեմ ձեզ և հաստատ կմնամ ձեզ հետ կնքած իմ ուխտին։
Օրհնյալ կլինեն քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրները և քո ոչխարների հոտերը։