Նրան ուղղված Տիրոջ խոսքն այս է. Արհամարհեց, անգոսնեց քեզ կույսը՝ Սիոնի դուստրը, Երուսաղեմի դուստրը ծաղրեց քեզ՝ շարժելով իր գլուխը։
ՀՈԲ 5:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արհամարհելու ես անիրավներին ու անօրեններին և երկյուղ չես կրելու վայրի գազաններից, դաշտի քարերը մարտնչելու են քո կողքին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կործանման ու սովի վրա կծիծաղես ու երկրի գազաններից չես վախենա։ |
Նրան ուղղված Տիրոջ խոսքն այս է. Արհամարհեց, անգոսնեց քեզ կույսը՝ Սիոնի դուստրը, Երուսաղեմի դուստրը ծաղրեց քեզ՝ շարժելով իր գլուխը։
Այնտեղ առյուծ չի լինելու, ու չար գազաններից ոչ մեկն այնտեղով չի անցնելու և այնտեղ ամենևին չի լինելու. այդ տեղով պիտի գնան փրկվածները և Տիրոջ համար հավաքվածները։
Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն, և առյուծը հարդ պիտի ուտի եզան նման, օձը հող պիտի ուտի իբրև հաց։ Մարդիկ չեն մեղանչելու և չեն վնասելու իմ սուրբ լեռան վրա»,- ասում է Տերը։
Դավթի հետ խաղաղության ուխտ եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից, իսկ իմ հոտերն ապահով բնակվելու են անապատում և ննջելու են անտառներում։
«Եվ այն օրը,- ասում է Տերը,- ինձ կանվանի «Ամուսին իմ» [𝕸 Իշի] և ինձ չի անվանի «Բահաղիմ» [Տեր իմ]։