Տերն ասաց նրան. «Ուշադրություն դարձրի՞ր իմ ծառա Հոբին, որի նման անարատ, ճշմարիտ, աստվածապաշտ, ամեն տեսակի չար գործերից հեռու մնացող մարդ չկա երկրի վրա»։
ՀՈԲ 42:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը Հոբին այս բաները ասելուց հետո դարձավ Եղիփազ Թեմնացուն. «Մեղանչեցիր դու, նաև քո երկու բարեկամները, քանի որ իմ առաջ ճշմարիտ բան չասացիք, ինչպես իմ ծառա Հոբը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հոբին այս խոսքերն ասելուց հետո Տերը Եղիփազ Թեմանացուն ասաց. «Իմ բարկությունը բորբոքվել է քեզ վրա և քո երկու ընկերների վրա, որովհետև իմ մասին իմ ծառա Հոբի նման ուղիղ չխոսեցիք։ |
Տերն ասաց նրան. «Ուշադրություն դարձրի՞ր իմ ծառա Հոբին, որի նման անարատ, ճշմարիտ, աստվածապաշտ, ամեն տեսակի չար գործերից հեռու մնացող մարդ չկա երկրի վրա»։
Երեք բարեկամներ՝ թեմնացիների արքա Եղիփազը, սոքեցիների բռնակալ Բաղդատը և մինեցիների արքա Սովփարը, լսելով այն բոլոր չարիքների մասին, որ հասել էին Հոբի վրա, յուրաքանչյուրն իր աշխարհից եկան նրա մոտ՝ մխիթարելու և ամոքելու նրան։
Եղիուսը տեսավ, որ այն երեք մարդկանց բերանում պատասխան չկա, ու նրա բարկությունը բորբոքվեց։