Ահա այս է մասն իր ճանապարհի, և նրանով դեռ պիտի լսենք նրա խոսքի շիթերը, Եվ ո՞վ կիմանա նրա որոտման մեծ զորությունը, երբ այն արձակվի»։
ՀՈԲ 42:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանից առաջ ես ականջներովս էի լսել քո մասին, բայց հիմա աչքերս տեսան քեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես քո մասին ականջով լսել էի, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։ |
Ահա այս է մասն իր ճանապարհի, և նրանով դեռ պիտի լսենք նրա խոսքի շիթերը, Եվ ո՞վ կիմանա նրա որոտման մեծ զորությունը, երբ այն արձակվի»։
այն ժամանակ մարդկանց միտքն է բացահայտում։ Այդպիսի ահավոր տեսիլքով ահա զարհուրեցրեց նրանց՝
Եթե քո խոսքերում դեռ ճշմարիտ բան գոյություն ունենար, այդպիսի չար բաներից ոչ մեկը քեզ չէր պատահի։ Ուրեմն ականջն իմ չի՞ ընդունելու հրաշակերտ բաներ նրանից։
Այն տարին, երբ մեռավ Ոզիա արքան, տեսա Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերամբարձ աթոռին, և տաճարը լի էր նրա փառքով։
Եվ ես ասացի. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ, ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսա Զորությունների Տիրոջը»։
«Տե՛ր, քո լուրը լսեցի և վախեցա, Տե՛ր, նայեցի քո գործերին և զարհուրեցի։ Կճանաչվես երկու գազանների մեջ. երբ տարիները մոտենան՝ կհայտնվես, երբ ժամանակը հասնի՝ կերևաս, երբ իմ անձը խռովվի՝ բարկության մեջ ողորմություն կհիշես։
Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա նրա մասին մեզ հայտնեց։