Իսկ երբ հնչում է փողը, «վաշ-վա՜շ» է կանչում։ Հեռվից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով։
ՀՈԲ 39:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո խելքի՞ց է բազեն թևերը տարածելով կանգնած մնում օդում՝ անշարժ դիտելով հարավի կողմը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բազեն քո՞ հասկացողությամբ է թռչում և իր թռիչքները դեպի հարավ տարածում։ |
Իսկ երբ հնչում է փողը, «վաշ-վա՜շ» է կանչում։ Հեռվից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով։
Արդ, արագիլը երկնքում իր ժամանակը գիտի, վայրի թռչուններ տատրակն ու ծիծեռնակը չեն մոռանում իրենց վերադարձի ժամանակը, իսկ իմ ժողովուրդը չճանաչեց Տիրոջ օրենքները։
Ապա Ահարոնը թող մատուցի իր մեղքի զոհի համար ընտրված զվարակը և թող քավություն տա իր և իր ընտանիքի մեղքերին։ Նա իր մեղքերի քավության համար թող մորթի զվարակը։