ՀՈԲ 39:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ ինքը բարկությամբ ապականում է երկիրը։ Չի հավատում, մինչև փողը չհնչի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հողից ցասումով ու կատաղությամբ կուլ է տալիս և չի կարողանում հանդարտ մնալ, երբ շեփորի ձայնն է լսում։ |
Իսկ երբ հնչում է փողը, «վաշ-վա՜շ» է կանչում։ Հեռվից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով։
Որովա՜յնս, որովայնս ցավ է ընկել, և հեծում են սրտիս զգայարանները։ Սիրտս ճմլվում է, և հոգիս հանգստություն չունի, որովհետև ես շեփորի ձայն լսեցի և պատերազմի ու թշվառության գույժ։
Ակա՛նջ դրեք և լսե՛ք. այդպես չպետք է խոսեն. մարդ չկա, որ զղջա իր չարությունների համար և ասի. “Ի՞նչ գործեցի”։ Արշավողը կասեցրեց իր ընթացքը, ինչպես քրտինք մտած ձին է կանգնում խրխնջալիս։
Կլինի՞, որ փող հնչի քաղաքում, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիքներ լինեն, և Տերն արած չլինի։
Եվ մինչ ուրախությունից չէին հավատում և զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունե՞ք»։