ՀՈԲ 36:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ կամ այն ո՞վ է, որ քննում է նրա գործերը, կամ այն ո՞վ է, որ կասի. «Ինչ որ արել է, անիրավությամբ է արել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա համար նրա ճանապարհն ո՞վ որոշեց, և ո՞վ կհամարձակվի ասել. “Անիրավություն արեցիր”։ |
Դրա համար էլ, սրտո՛վ հանճարեղներ, ի՛նձ լսեք։ Այնպես թող չլինի, որ ես ամբարշտություն անեմ Տիրոջ հանդեպ ու Ամենակալի առաջ աղմկեմ, թե արդար եմ։
Գուցե Տիրոջ մասին մտածում ես, որ կարող է անկարգ բանե՞ր անել, կամ կաղավաղի՞ իրավունքն Ամենակալը։
Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թե ես քեզ այլ հայտնություն չեմ տվել, քան այն, որ դու արդար լինես։
Սակայն քո կարծրությամբ ու չզղջացող սրտով բարկություն ես դիզում ինքդ քեզ վրա բարկության ու Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար։
Իսկ եթե մեր անիրավությունը ցայտուն է դարձնում Աստծու արդարությունը, ի՞նչ ասենք. մի՞թե անարդար է Աստված, որ բարկությունն է ցույց տալիս։ Խոսում եմ մարդկային ձևով։
Իսկ արդ, «Ո՞վ իմացավ Տիրոջ միտքը, որ կարողանա խրատ տալ նրան» (Ես. 40.13)։ Սակայն մենք ունենք Քրիստոսի միտքը։
Նրանով նաև ժառանգորդ դարձանք՝ նախապես հրավիրվելով, ըստ Աստծու մտադրության, որ ամեն ինչ հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն,
Աստված, որի գործերը ճշմարիտ են, ու նրա ուղիները՝ օրինավոր։ Աստված հավատարիմ է, և նրա մեջ անիրավություն չկա, Տերն արդար է ու անարատ։