Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 34:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Դրա համար էլ, սրտո՛վ հանճարեղներ, ի՛նձ լսեք։ Այնպես թող չլինի, որ ես ամբարշտություն անեմ Տիրոջ հանդեպ ու Ամենակալի առաջ աղմկեմ, թե արդար եմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Դրա համար, ո՛վ իմաստուն մարդիկ, ի՛նձ լսեցեք. քավ լիցի, որ Աստված չարիք անի, և Ամենակարողը՝ անօրենություն։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 34:10
19 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, ի՞նչ ասենք. Աստծու մոտ մի՞թե անարդարություն կա։ Քա՛վ լիցի։


Աստված, որի գործերը ճշմարիտ են, ու նրա ուղիները՝ օրինավոր։ Աստված հավատարիմ է, և նրա մեջ անիրավություն չկա, Տերն արդար է ու անարատ։


Տերը մի՞թե անիրավ է դատում, կամ նա, որ ամեն ինչ ստեղծեց, իրավունքը կաղավաղի՞։


Արդ, Տիրոջ երկյուղը թող ձեզ վրա լինի. պահե՛ք Օրենքը և գործադրե՛ք, քանզի Տերը՝ մեր Աստվածը, անիրավություն և կողմնակալություն չի անում և չի կաշառվում»։


Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի, թե՝ Աստծուց եմ փորձվում, քանզի Աստված չարից չի փորձվում. ինքն էլ չի փորձում ոչ ոքի։


Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։


կամ այն ո՞վ է, որ քննում է նրա գործերը, կամ այն ո՞վ է, որ կասի. «Ինչ որ արել է, անիրավությամբ է արել»։


Իսկ եթե շնանա մտքի պակասության պատճառով, կորստի է մատնում իր անձը,


Չգիտենք նրա զորությանը նմանվող ուրիշ ոչ ոքի, որ արդար դատելիս լինի, և դու չպե՞տք է լսես նրան։


Արդար ես դու, Տե՛ր, և քո առջև խնդրանք պիտի դնեմ ու իմ իրավունքի մասին խոսեմ. ինչպե՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը հաջողվում են, և բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան։


Խրատ մերժողն ատում է իր անձը, ով ընդունում է հանդիմանություն, խոհեմություն պիտի ստանա։


Սրտով իմաստունները լսեցին այս, խելացի մարդը լսեց այս.


Գուցե Տիրոջ մասին մտածում ես, որ կարող է անկարգ բանե՞ր անել, կամ կաղավաղի՞ իրավունքն Ամենակալը։


Իմ հզո՜ր Աստված, քո ճանապարհն անարատ է։ Հզոր է Տիրոջ խոսքը, փորձված. նա հովանավոր է բոլոր իրեն ապավինողներին։


Սակայն Տերն արդար է նրա մեջ և անիրավություն չի անի, վաղ առավոտյան իմ դատաստանը կբերի դեպի լույսը և չի թաքցնի, պահանջելիս ո՛չ անիրավություն կճանաչի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ