Չե՞ս մտածում, որ նա, ով ատել է անիրավությունը, խորտակել է նաև չարերին՝ լինելով հավիտենապես արդար։
ՀՈԲ 34:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբարիշտ է նա, ով թագավորին ասում է. «Անիրավ ես դու», իսկ իշխաններին՝ է՛լ ավելի ամբարիշտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված թագավորին ասում է՝ ո՛վ անպիտան, ազնվականներին՝ ո՛վ չար։ |
Չե՞ս մտածում, որ նա, ով ատել է անիրավությունը, խորտակել է նաև չարերին՝ լինելով հավիտենապես արդար։
Այն ժամանակ Պողոսը նրան ասաց. «Աստված է քեզ խփելու, սպիտակեցրա՛ծ պատ, և դու նստում ես, որ օրենքի՞ համաձայն ինձ դատես, մինչդեռ հրամայում ես, որ անօրեն կերպով ինձ հարվածեն»։
Պողոսն ասաց. «Չգիտեի, եղբայրնե՛ր, որ քահանայապետն է, քանի որ գրված է. «Քո ժողովրդի իշխանին չպիտի անիծես» (Ելք 22.27)։
Արդ, յուրաքանչյուրին վճարե՛ք իրեն հասանելիքը՝ որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը։
մանավանդ մարմնի պիղծ ցանկությունների հետևից գնացողներին, Աստծու իշխանությունն արհամարհողներին, ինքնահավաններին, հանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառքերին հայհոյելուց,
Նույն ձևով սրանք ևս, քնի մեջ զառանցելով, մարմինն են պղծում, Աստծու իշխանությունն արհամարհում, երկնային փառավոր էակներին հայհոյում,