ՀՈԲ 32:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Միայն տարեց մարդիկ չէ, որ իմաստուն են, ոչ էլ ծերերն են միայն, որ ճշմարիտը գիտեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միայն մեծերը չեն իմաստունը, և միայն ծերերը չեն դատաստան հասկացողը։ |
Լավ է աղքատ և իմաստուն տղան, քան թե ծեր և անմիտ թագավորը, որ այլևս չի կարող շրջահայաց լինել,
գնամ հարուստների մոտ և նրանց հետ խոսեմ. գուցե նրանք գիտենան Տիրոջ ճանապարհն ու Աստծու օրենքները»։ Բայց ահավասիկ նրանք էլ առհասարակ խորտակեցին լուծն ու խզեցին կապերը։
Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։