48 Մի՞թե սինեդրիոնի անդամներից կամ փարիսեցիներից որևէ մեկը հավատաց նրան,
48 Մի՞թե իշխանավորներից կամ փարիսեցիներից մեկը հավատաց նրան,
Այնուամենայնիվ, անգամ հրեա իշխանավորներից շատերը հավատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին հայտնում, որպեսզի ժողովարանից դուրս չհանվեն.
որն այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չճանաչեց. որովհետև, եթե ճանաչվեր, փառքի Տիրոջը չէին խաչի։
Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհը հետազոտողը։ Չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը,
Բայց ահա բացահայտորեն խոսում է, և դրան բան չեն ասում. գուցե իշխանավորները ճանաչեցի՞ն, որ սա է Քրիստոսը։
Եվ Աստծու խոսքն աճում էր, ու աշակերտների թիվը Երուսաղեմում չափազանց մեծանում։ Նույնիսկ քահանաներից շատերը հնազանդվում էին հավատին։
Նիկոդեմոսը, որ նախապես գիշերով եկել էր Հիսուսի մոտ և նրանցից մեկն էր, նրանց ասաց.
Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։
Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանավորներին և ժողովրդին ու ասաց.
Փարիսեցիների մեջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանավոր էր։
բացի այն խաժամուժ ամբոխից, որ Օրենքը չգիտի և նզովյալ է»։