ՀՈԲ 32:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա սաստիկ բարկացավ նաև նրա երեք բարեկամների վրա, քանի որ Հոբին պատասխան չէին կարողացել տալ, նրա ամբարիշտ լինելը ցույց չէին տվել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրա բարկությունն իր երեք ընկերների դեմ էլ բորբոքվեց նրա համար, որ պատասխան չգտան, թեև Հոբին հանցավոր էին հանում։ |
Նրա երեք բարեկամներն էլ լռեցին ու այնուհետև չխոսեցին Հոբի դեմ, որովհետև Հոբն արդար էր նրանց աչքին։
Բարաքիելի որդի Եղիուս Բուզացին՝ ավսիտացիների աշխարհից, Հռամի արյունակիցներից. սաստիկ զայրացավ Հոբի վրա, քանի որ նա իրեն արդար էր ցույց տալիս Տիրոջ առաջ։
Տերը Հոբին այս բաները ասելուց հետո դարձավ Եղիփազ Թեմնացուն. «Մեղանչեցիր դու, նաև քո երկու բարեկամները, քանի որ իմ առաջ ճշմարիտ բան չասացիք, ինչպես իմ ծառա Հոբը։
Մենք գտանք, որ այս մարդն ամբողջ աշխարհում գտնվող բոլոր հրեաների ապականողն ու խռովեցնողն է և նազովրեցիների հերձվածի առաջնորդը։