ՀՈԲ 32:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Դարձյալ խոսելու եմ, որովհետև լեցուն եմ խոսքերով, որովհետև շունչս իմ ներսում ինձ սպանում է, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև խոսքերով լեցուն եմ. իմ ներսի հոգին ինձ հարկադրում է։ |
որովայնս տիկի մեջ դրված ու կապված նոր գինու պես եռում է, կամ դարբինների փուքսի պես ուռել է։
Ինձ հանեց տառապանքի հորից, կավի ու տիղմի միջից, Ժայռի վրա հաստատեց ոտքերս Եվ ուղղեց իմ ընթացքը։
Ես ասացի. «Չեմ տա Տիրոջ անունը, այլևս չեմ խոսի նրա անունից»։ Սակայն իմ սրտում կարծես կրակ վառվեց, բորբոքվեց ոսկորներիս մեջ, ու ես ամեն կողմից լքված մնացի, չկարողացա հանդարտվել։
Ես լցվեցի բարկությամբ և այն զսպեցի իմ մեջ, բայց նրանց չմեռցրի։ «Ես այն դուրս պիտի թափեմ տղաների վրա, նաև երիտասարդների բազմության վրա. այր ու կին առհասարակ գերեվարվելու են, ծերը և հասուն տարիք ունեցողները քշվելու են։