ակա՛նջ դրեք իմ խոսքերին. կասեմ ի լուր ամենքիդ, մինչև որ քննեք խոսքերս,
Ահա ես ձեր խոսքերին եմ սպասել, ձեր հասկացողությանն ականջ դրել, մինչ դուք փնտրում էիք, թե ինչ ասեք։
Մարդիկ ինձ լսում ու անսում էին, խորհուրդներս ստանալիս միշտ լռում էին,
սպասում էին նրանք իմ խոսքին, ինչպես ծարավ հողն՝ անձրևի գալուն։
Դրա համար էլ ասացի. «Լսե՛ք ինձ, ու ես կհայտնեմ ձեզ, ինչ որ գիտեմ,
թե ձեր չափ բան գիտեմ»։ Ահա ձեր մեջ ոչ ոք չկար, որ հանդիմաներ Հոբին, նրա խոսքերի պատասխանը տար։
Սակայն Եղիուսը հապաղեց Հոբի պատասխանը տալու, քանի որ մյուսներն իրենից ավելի տարեց էին։
Ահա սա այսպես քննեցինք, սա է, ինչ որ լսեցինք. բայց դու ինքդ իմացի՛ր, թե ի՛նչ ես արել»։
Իր խոսքի սկզբում արդարը ինքն իրեն մեղադրում է, երբ հանդիմանվում է ոսոխի կողմից։
Մեծահարուստն իր աչքին իմաստուն է թվում, իսկ հանճարեղ աղքատը դատապարտում է նրան։