ՀՈԲ 31:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ապա թող ես սերմանեմ, ուրիշներն ուտեն, ու անարմատ լինեմ երկրի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թող ես սերմանեմ, բայց ուրիշն ուտի, և իմ աճեցրածներն արմատախիլ արվեն։ |
և իր ժողովրդի մեջ ծանոթ չի ունենալու։ Երկնքի ներքո նրա տունը չի փրկվելու, այլ այնտեղ օտարներ են բնակություն հաստատելու։
Զուր ու պարապ տեղն է նա հարստություն վաստակել, քանի որ չի վայելելու այն ու չի կարողանալու կուլ տալ, ինչպես չծամվող ու չկտրտվող կարծր բան,
Չհասած արտը, որ իրենցը չէր, հնձեցին նրանք. խեղճերը մշակեցին ամբարիշտների այգին, բայց հաց ու վարձ չստացան։
ապա ես նույնը կանեմ ձեր նկատմամբ. տագնապալից տարակույսների կմատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կհիվանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լույսը, և դուք հալումաշ լինեք։ Այնժամ զուր տեղը պիտի ցանեք ձեր սերմերը, և այն ձեր հակառակորդները պիտի ուտեն։
Դու կսերմանես, բայց չես հնձի, ձեթ կքամես, բայց չես օծվի յուղով, և գինի, բայց գինի չես խմի։ Կվերանան իմ ժողովրդի անօրենները
Նա կուտի քո հոտերից ծնված անասուններին և քո երկրի բերքը։ Նա կխլի քո ցորենը, գինին, յուղը, կվերցնի քո արջառների նախիրներն ու ոչխարների հոտերը, մինչև որ կորստյան մատնի քեզ։
«Աստված, Աստված է Տերը և Աստված, Աստված ինքը գիտի, և Իսրայելն ինքն էլ թող իմանա. եթե ապստամբելով հանցանք գործեցինք Տիրոջ դեմ, թող մեզ այսօր չփրկի։