ՀՈԲ 30:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Համբարուների եղբայր եմ դարձել, ջայլամներին՝ ընկեր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Շնագայլերին եղբայր եմ դարձել ու ջայլամներին՝ ընկեր։ |
Նրա քաղաքներում և ամրոցներում փշաբեր ծառեր պիտի բուսնեն։ Համբարուների բնակատեղի և ջայլամների հանգրվան պիտի դառնա նա,
Ճչում էի ծիծեռնակի պես և աղավնու նման մնչում, որովհետև աչքերս տկարացան նայելուց դեպի երկնքի բարձունքը՝ դեպի Տերը, որը փրկեց ինձ, փարատեց իմ հոգու ցավերը,
Դրա համար կկոծի և կողբա, մերկ ու բոբիկ կքայլի, կոծ կանի վիշապների նման և կսգա հուշկապարիկների դուստրերի պես,