ՀՈԲ 3:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող այն գիշերվա աստղերը խավարեն, գիշերը սպասի, բայց լույս չտեսնի, ու չտեսնի թող ծագելն Արուսյակի. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա արշալույսի աստղերը խավարեն, լույսի սպասի, բայց չլինի. թող այդ գիշերը արշալույսի ճառագայթները չտեսնի, |
Տիրոջը՝ ձեր Աստծուն, փա՛ռք տվեք, քանի դեռ խավարը չի պատել, և ձեր ոտքերը խավար լեռների վրա չեն սայթաքել։ Լույս պիտի ակնկալեք, իսկ այնտեղ մահվան ստվերներ են. ձեզ դնելու են խավարի մեջ։
Հավաքվեցինք խաղաղության համար, բայց բարություն չկար, հավաքվեցինք բժշկության համար, բայց ահա տագնապ է։