ՀՈԲ 29:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ընդհատում էին իրենց խոսքն անգամ մեծատունները, մատները դնում իրենց բերանին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իշխանները խոսելուց դադարում էին և ձեռքները բերաններին էին դնում. |
«Էլ ինչո՞ւ դեռ դատվել՝ կշտամբված ու հանդիմանված. Տիրոջից եմ լսում այդ բաները ես։ Ոչնչություն եմ, ի՞նչ պատասխան պիտի տամ ես այդ մասին. միայն պիտի ափիբերան լինեմ։
Այսուհետ ես բերանս չպիտի զսպեմ. պիտի խոսեմ, քանի դեռ վիշտ ունեմ, տագնապով պիտի բացեմ դառնությունն իմ հոգու։
Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագաշարժ լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.
Նրանք ասացին նրան. «Լռի՛ր, ձեռքդ բերանի՛դ դիր, ե՛կ մեզ հետ և մեզ համար հայր ու քահանա՛ եղիր. քեզ համար ավելի լավ է միայն մե՞կ մարդու տան քահանա լինել, թե՞ Իսրայելի մի ողջ ցեղի»։