ՀՈԲ 29:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ականջը, որ ունկնդրում էր ինձ, երնեկ էր տալիս, ինձ տեսնող աչքն ակնածում էր ինձնից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ինձ լսող ականջն ինձ երանի էր տալիս, և ինձ տեսնող աչքն ինձ հավանում էր։ |
Արդարների գովասանքից ուրախանում են ժողովուրդները. ամբարիշտների իշխանության տակ հեծում են արդարները։
Եվ մինչ Հիսուսն այս բանն էր խոսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց և ասաց. «Երանի՜ այն որովայնին, որ հղացավ և սնեց քեզ»։
Եվ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խոսքերի վրա ու ասում. «Սա Հովսեփի որդին չէ՞»։