ՀՈԲ 28:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը հեշտությամբ ցույց տվեց նրա ճանապարհները, քանզի նրա տեղն ինքը գիտի. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա ճանապարհն Աստված գիտե. նա է դրա տեղը ճանաչում։ |
Այժմ հասկացանք, Որ Տերը փրկեց իր օծյալին. Լսեց նրան երկնքի իր սրբավայրից Իր փրկարար աջի զորությամբ։
Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից։ Եվ ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց և նրանից, որին Որդին կուզենա հայտնել։
Օ՜, խորություն Աստծու հարստության, իմաստության և գիտության։ Որքա՜ն անքննելի են նրա վճիռները, և անզննելի՝ նրա ճանապարհները։
Որովհետև դուք նրա շնորհիվ եք Քրիստոս Հիսուսի մեջ, որ Աստծու կողմից մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն,
նրան՝ միա՛կ Աստծուն և մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը, փա՜ռք, մեծությո՜ւն, զորությո՜ւն և իշխանությո՜ւն բոլոր ժամանակներից առաջ, այժմ և բոլոր ժամանակներում։ Ամեն։