ՀՈԲ 28:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չի չափվի հետը և տոպազը եթովպացիների, ընտիր ոսկիների հետ չի դրվի երբեք նժարի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա մոտ Եթովպիայի տպազիոնն արժեք չունի. մաքուր ոսկով այն չի գնահատվի։ |
Դրա վրա ակնաքարերը կշարես չորս շարք ընդելուզվածքով։ Ակնաքարերի շարքերն այսպես թող լինեն. առաջինը՝ զմրուխտ, սարդիոն և տպազիոն՝ մեկ շարքով։
Դրա վրա կար ակնաքարերի չորս շարք։ Առաջին շարքի վրա կային սարդիոն, տպազիոն և զմրուխտ։ Դա առաջին շարքն էր։
Աստծու դրախտի փափկության մեջ ես եղել, քեզ վրա ես կապել բոլոր թանկարժեք քարերը՝ սարդիոն ու տպազիոն, զմրուխտ ու կարկեհան, շափյուղա ու հասպիս, արծաթ ու ոսկի, սուտակ, ակաթ, մեղեսիկ, ոսկեքար, բյուրեղ, եղնգաքար. ոսկով ես լցրել քո գանձարաններն ու շտեմարանները։ Սկսած այն օրից, երբ ստեղծվեցիր ու պատրաստվեցիր,
հինգերորդը՝ եղնգնաքար, վեցերորդը՝ սարդիոն, յոթերորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ բյուրեղ, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ քրիսոպրասոս, տասնմեկերորդը՝ հակինթ, տասներկուերորդը՝ մեղեսիկ։