ՀՈԲ 28:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չեն համեմատվի նրա հետ ոսկի, ոչ էլ բյուրեղապակի, ու չեն փոխանակվի նրա հետ անոթներ ոսկեղեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա մոտ ոսկին և բյուրեղն արժեք չունեն, և այն ակնակուռ ոսկե զարդերի հետ չի փոխանակվի։ |
Եվ կենդանի էակների գլխավերևում երկնակամարի նման մի բան կար, որ բյուրեղի տեսք ուներ ու վերևից տարածվում էր նրանց թևերի վրա։
Այն ուներ Աստծու փառքը, և նրա մեջ կար մի լուսավորություն՝ նման թանկարժեք քարերի, ինչպես բյուրեղյա ու կենդանի հասպիս քարը։
Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև բյուրեղի պես մաքուր կենդանի ջրի մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից։ Այն հոսում էր քաղաքի հրապարակների միջով,
Աթոռի առաջ ապակե ծով կար՝ սպիտակ բյուրեղի նման, իսկ աթոռի մեջտեղում և աթոռի շուրջը՝ չորս կենդանիներ՝ առջևից ու հետևից աչքերով լի։