փրկությունը կվրիպի նրանցից, որովհետև նրանց հույսն իրենց կորուստն է։ Ամբարիշտների տեսողությունը կսպառվի»։
ՀՈԲ 27:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ի՞նչ հույս ունի ամբարիշտը, որ հաստատ կմնա. գուցե Տիրոջը ապավինելով կարողանա փրկվե՞լ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ի՞նչն է անաստվածի հույսը, երբ նա կտրվի, և Աստված նրա հոգին իրենից առնի։ |
փրկությունը կվրիպի նրանցից, որովհետև նրանց հույսն իրենց կորուստն է։ Ամբարիշտների տեսողությունը կսպառվի»։
Ամբարիշտների ուրախությունը մեծ անկում պիտի ապրի, անօրենների խնդությունը կորստյան կմատնվի։
Առավել ևս՝ թող թշնամիներս լինեն կործանվող ամբարիշտները, իմ դեմ դուրս եկած, կորստի մատնված անօրենները։
Արդ, բոլորի վախճանն այնպիսին կլինի, որ կմոռանան Տիրոջը, որովհետև ամբարիշտի հույսը կկորչի։
Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։
«Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն։
Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։
Այն ժամանակ դուք բողոքելու եք ձեր ընտրած թագավորի դեմ, սակայն Տերը ձեզ չի լսելու այդ օրը, քանի որ դուք ինքներդ ձեզ համար թագավոր ընտրեցիք»։