ՀՈԲ 27:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ արդարության ձայնին անսալով՝ չեմ հրաժարվի, քանզի չգիտեմ, որ ինքս անպատեհ բան արած լինեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդարությունս պինդ եմ բռնել ու բաց չեմ թողնի. օրերիցս ոչ մեկի համար իմ խիղճը չի տանջում ինձ։ |
Տերն ասաց սատանային. «Տեսա՞ր արդյոք իմ ծառա Հոբին, որի նման ճշմարիտ, անարատ, աստվածապաշտ, ամեն չար գործից հեռու մնացող մարդ չկա երկրի վրա. դեռ հաստատուն էլ մնում է նա իր անմեղության մեջ։ Իսկ դու իզուր էիր ասում, որ կորստյան մատնեմ նրա ունեցվածքը»։
Առավել ևս՝ թող թշնամիներս լինեն կործանվող ամբարիշտները, իմ դեմ դուրս եկած, կորստի մատնված անօրենները։
թե շեղված լինի ոտքս ճիշտ ուղուց, սիրտս՝ ընթացած աչքիս հետևից, թե իմ ձեռքով կպած լինեմ կաշառքի,
Նրա երեք բարեկամներն էլ լռեցին ու այնուհետև չխոսեցին Հոբի դեմ, որովհետև Հոբն արդար էր նրանց աչքին։
Բարաքիելի որդի Եղիուս Բուզացին՝ ավսիտացիների աշխարհից, Հռամի արյունակիցներից. սաստիկ զայրացավ Հոբի վրա, քանի որ նա իրեն արդար էր ցույց տալիս Տիրոջ առաջ։
Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թե ես քեզ այլ հայտնություն չեմ տվել, քան այն, որ դու արդար լինես։
Անմիտ եղա պարծենալով, բայց դուք ստիպեցիք։ Որովհետև պետք էր, որ ես ձեզնից վկայություն ստանայի, թե ոչնչով պակաս չեմ այդ պատվավոր «առաքյալներից», թեև ոչինչ եմ։