ՀՈԲ 27:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նա չի ունենա համարձակություն նրա առաջ։ Դիմի էլ նրան՝ ունկն կդնի՞ արդյոք նա իրեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կամ թե նա ուրախանալո՞ւ է Ամենակարողով. ամեն ժամանակ Աստծո՞ւն է կանչելու։ |
Սակայն մեկը չի ասել. «Ո՞ւր է Աստված, որ այս ամենն ստեղծել է, որ կարգում է գիշերային պահակության ժամերը,
Մերձավորներից նախատինք չի ստանում. Արհամարհված է չարագործը նրա առջև։ Նա փառավորում է Տիրոջից երկյուղ կրողներին, Երդվում է իր ընկերոջը և չի ստում։
Մարմնիս համար բժշկություն չկա քո բարկության պատճառով։ Ոսկորներս խաղաղություն չունեն իմ մեղքերի պատճառով։
Ո՛չ իրենց սրով ժառանգեցին երկիրը, Ո՛չ էլ իրենց բազուկը փրկեց իրենց, Այլ քո աջը, քո բազուկն ու քո երեսի լույսը, Քանզի սիրեցիր նրանց։
Նա քեզ կառաջնորդի դեպի երկրի բարիքները և իբրև սնունդ քեզ կտա քո հայր Հակոբի ժառանգությունը, քանզի Տիրոջ բերանը խոսեց այս։
Բայց քանի որ իր մեջ արմատներ չունի, այլ ժամանակավոր է հավատում, խոսքի պատճառով եղած նեղության ու հալածանքի ժամանակ անմիջապես գայթակղվում է։
Նա, իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ և աստվածավախ լինելով, շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ առ Աստված աղոթքի մեջ էր։
Անդադար աղոթե՛ք ամեն տեսակ աղոթքներով ու խնդրանքներով Հոգու օգնությամբ, և սրա համար արթո՛ւն մնացեք կատարյալ հարատևությամբ և խնդրանքներով, բոլոր սրբերի համար։