ՀՈԲ 24:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դարան սարքեցին կիրճերում իզուր. ճանապարհն ուղիղ՝ չիմացան երբեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իրենց պատերի շրջափակի մեջ ձիթայուղ են հանում, հնձաններ տրորում, բայց ծարավ են մնում։ |
Մարդիկ զրկվեցին քաղաքից, տնից. հոգիները մանուկների խիստ հեծեծեցին, և նա ինչո՞ւ չի այցելում սրանց։
Ուրախությունն ու ցնծությունը պիտի վերանան այգիներից, քո այգեստանում ուրախություն չի լինելու, քո հնձաններում գինի չեն քամելու, որովհետև էլ այգեկութ չի լինի։
Վա՜յ նրան, ով կառուցում է իր տունը, բայց ոչ արդարությամբ, և իր վերնահարկերը, բայց անիրավությամբ։ Նրա մերձավորը նրա համար ձրի գործ է անում և նրա վարձը չի հատուցում նրան։
Ահավասիկ, ձեր դաշտերում աշխատած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք. ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ Ամենակալ Տիրոջ ականջին։