Հովաքազն աղոթեց Տիրոջը, և Տերը լսեց նրան, որովհետև տեսավ Իսրայելի նեղությունները, որ պատճառում էր նրան ասորիների արքան։
ՀՈԲ 22:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ նրան աղերսես, կլսի քեզ ու քեզ կատարել կտա քո ուխտը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու նրան կաղաչես, ու նա քեզ կլսի. քո ուխտերը կկատարես։ |
Հովաքազն աղոթեց Տիրոջը, և Տերը լսեց նրան, որովհետև տեսավ Իսրայելի նեղությունները, որ պատճառում էր նրան ասորիների արքան։
Իգաբեսը դիմեց Իսրայելի Աստծուն՝ ասելով. «Օրհնի՛ր ինձ, ընդարձակի՛ր իմ սահմանները, ձեռքդ ինձ վրա թող լինի, և իմաստությո՛ւն տուր, որ չնսեմանամ»։ Եվ Աստված նրան տվեց այն ամենը, ինչ նա խնդրել էր։
Նա աղոթեց Աստծուն. Աստված լսեց նրա աղաչանքը ու նրան վերադարձրեց Երուսաղեմ, իր թագավորությանը։ Եվ Մանասեն հասկացավ, որ Տերն ինքն է Աստվածը։
Երբ Տիրոջն աղերսի, կընդունվի նրա կողմից, զվարթ դեմքով կմտնի խոստովանության, քանի որ Աստված արդարության համար կհատուցի մարդկանց։
Բայց նրանք խորհեցին միայն պատիվս նսեմացնել Եվ ցանկացան իրենց ծարավին հագուրդ տալ։ Իրենց բերաններով օրհնում էին, Իսկ սրտերում՝ անիծում։ Հանգիստ
Այն ժամանակ կկանչես, և Աստված կլսի քեզ. մինչև դու խոսես, նա կասի. «Ահա հասել եմ»։ Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը,
Օտարից տոկոս կվերցնես, բայց ոչ քո եղբորից, որպեսզի Տերը՝ քո Աստվածը, օրհնի քեզ քո բոլոր գործերում այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։