Նա աղոթեց Աստծուն. Աստված լսեց նրա աղաչանքը ու նրան վերադարձրեց Երուսաղեմ, իր թագավորությանը։ Եվ Մանասեն հասկացավ, որ Տերն ինքն է Աստվածը։
ՀՈԲ 22:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուսմո՛ւնք ընդունիր նրա բերանից, նրա խոսքերը սրտիդ մե՛ջ առ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա բերանից ընդունի՛ր օրենքը և նրա խոսքերը սրտիդ մե՛ջ դիր։ |
Նա աղոթեց Աստծուն. Աստված լսեց նրա աղաչանքը ու նրան վերադարձրեց Երուսաղեմ, իր թագավորությանը։ Եվ Մանասեն հասկացավ, որ Տերն ինքն է Աստվածը։
Գերեզմանս թող լինի քաղաքն իմ, որի պարսպի վրա ճեմում էի. բայց հանգիստ եմ, որ իմ սուրբ Աստծու խոսքերը չեմ անտեսել։
որոնք ուսուցանում էին ինձ և ասում. «Մեր խոսքը թող հաստատվի քո սրտում, պահի՛ր մեր պատվիրանները և ապրի՛ր,
քո խոսքերն արհամարհողներից։ Մեռցրո՛ւ նրանց, և քո խոսքն ինձ ուրախություն և իմ սրտի համար ցնծություն կլինի, քանզի քո անունն ինձ վրա է դրված, ո՛վ Տեր, Ամենակալ Աստված։
Ապա Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այն բոլոր բաները, որ քեզ հետ խոսեցի, ականջներո՛վդ լսիր ու սրտիդ մե՛ջ պահիր։
Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարիք է հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից չարիք է հանում։
Հիսուսը նրանց ասաց. «Հետևաբար, երկնքի արքայությանն աշակերտած ամեն դպիր նման է հարուստ մարդու, որն իր գանձատուփում ունի թե՛ նոր և թե՛ հին գանձեր»։
Հիսուսը նրանց հետ իջավ Նազարեթ։ Եվ հնազանդ էր նրանց։ Իսկ նրա մայրն այդ բոլոր խոսքերը պահում էր իր սրտում։