ՀՈԲ 21:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հենց որ հիշում եմ, տագնապում եմ, քանզի ցավերն են պատել մարմինս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հենց որ հիշում եմ, զարհուրում եմ, ու մարմինս դողն է բռնում։ |
Աստծով պիտի կատարեմ իմ գովաբանությունը Ամբողջ ցերեկվա ընթացքում. Աստծուն հուսացի ու չեմ վախենալու. Մարդն ի՜նչ կարող է անել ինձ։
Քո աթոռը հաստատված է Արդարության և իրավունքի վրա. Ողորմությունն ու ճշմարտությունը Քո երեսի առջևից պիտի ընթանան։
Մեջքներին քուրձեր են առնելու. նրանք ցնորքներով են պարուրվելու, ամեն երես ամոթով է պատվելու, իսկ ամեն գլուխ՝ ճաղատությամբ։
Զգուշացա, և իմ սիրտը զարհուրեց իմ շուրթերի աղոթքների ձայնից. դող մտավ ոսկորներիս մեջ, և փորս ներքուստ խռովվեց։ Կհանգստանամ նեղության օրը, երբ ելնեմ դեպի իմ պանդխտության ժողովուրդը։